Հրատապ թեմա Հայաստանում
Ապահովագրական բժշկություն
Սկիզբը՝ «ՀՀ»՝ ապրիլի 29-ի, մայիսի 13-ի համարներում
Ո՞ր հանգրվանում ենք
Կարեւորը պարտադիր ապահովագրության կայացումն է
«Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման կարեւորագույն պայմանը քաղաքական կամքի եւ հետեւողականության դրսեւորումն է։ Վերջին տասը տարիների ընթացքում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ բոլոր քաղաքական ուժերի եւ հիմնական թեկնածուների նախընտրական ծրագրերում պարտադիր բժշկական համակարգի ներդրումն ինչ-որ ձեւով արտացոլվել է։ Բայց, ցավոք, ընտրություններից հետո այդ հարցը երկրորդ պլան է մղվել։ Հիմա ձեռնարկվող որոշակի քայլերը հույս են ներշնչում, որ այս անգամ կես ճանապարհին չենք մնա»,–ասում է «Դիագնոստիկա» բժշկական միավորման գլխավոր տնօրեն, առողջապահության տնտեսագետ Սարո Ծատուրյանը։
Կենտրոնական բանկի եւ առողջապահության ոլորտի փորձագետների համատեղ աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հնարավորությունները։ Ինչպես տեղեկացնում են՝ լուրջ հետազոտություններ եւ հաշվարկներ են կատարվում։
«2006-ից սկսած՝ որպես ֆինանսավարկային ընդհանուր ոլորտի մի մաս՝ ապահովագրական համակարգի զարգացումը կենտրոնական բանկն է կարգավորում։ Իրական հույսեր կան, որ ինչպես ժամանակին բանկային համակարգը կարգավորվեց՝ դաշտին հուսալիություն հաղորդվեց ու զարգացավ, նույնը կհաջողվի նաեւ ապահովագրության ոլորտում։ Բայց բժշկական ապահովագրությունը յուրահատուկ ոլորտ է։ Ցանկալի կլիներ, որ գոնե հետագա քայլերի ժամանակ առողջապահության համակարգին ներսից ծանոթ ավելի շատ մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներ եւս ընդգրկվեին։ Համոզված եմ, որ պարտադիր բժշկական ապահովագրության կայացումը մեծապես կախված է ծառայությունների գների իրատեսական լինելուց։ Ապահովագրությունը երաշխավորված ձեւով պիտի փոխհատուցի մատուցված ծառայությունների իրական ծախսերը, եւ ոչ մի լրացուցիչ վճարի կարիք չպիտի լինի։ Որպեսզի եւ բուժանձնակազմը համապատասխան վարձատրություն ստանա, եւ բուժհիմնարկն իր ծախսերը փոխհատուցի եւ անհրաժեշտ բոլոր պարագաները, նյութերը կարողանան գնել։ Հակառակ դեպքում այդ համակարգը կնմանվի այսօրվա պետպատվերին։ Գաղտնիք չէ, որ պետպատվերի եւ իրական գների միջեւ այսօր զգալի տարբերություններ կան»,–շարունակում է զրուցակիցս։
Ապահովագրության զարգացման պատմությանը քաջատեղյակ փորձագետն այն կարծիքի է, որ սկզբնական փուլում բնակչության սահմանափակ՝ թեկուզ 5-10% ընդգրկմամբ պարտադիր բժշկական ապահովագրության այնպիսի համակարգ պետք է կազմակերպվի, որ մարդն ապահովագրական պոլիսով ոչ միայն առանց իր գրպանից լրացուցիչ գումար տալու որակյալ բուժօգնություն ստանա, այլեւ նորմալ պայմաններում լավ սպասարկում եւ բարեհամբույր վերաբերմունքի արժանանա։ Այս պարագայում համակարգի հետագա ընդլայնումը ժամանակի խնդիր կդառնա։ Հայաստանի պես փոքր երկրում, ուր շահութաբեր բիզնեսներն ի տես են հանրությանը, բժշկական պարտադիր ապահովագրությունը նպատակահարմար է սկսել վճարունակ կազմակերպություններին ընդգրկելուց։
«Այսօր Հայաստանում գործող բժշկական կամավոր ապահովագրական ծրագրերի ապահովագրավճարի տարեկան միջին չափը տատանվում է 50-60-ից մինչեւ 120-150 հազար դրամի սահմաններում։ Մեզանում ոլորտներ կան, ուր միջին աշխատավարձը, ընդհանուր վիճակի գնահատականով, կազմում է ամսական 150 հազար դրամից ոչ պակաս։ Այդքան աշխատավարձ վճարող գործատուի համար, կարծում եմ, շատ ծանր բեռ չի լինի յուրաքանչյուր աշխատողի համար ամիսը եւս 5 հազար դրամ ապահովագրավճար տալը (տարեկան՝ 60 հազար)։ Այդքան արժեն այսօրվա կամավոր ապահովագրական նվազագույն ծրագրերը՝ բնակչության բավական փոքր ընդգրկմամբ։ Մինչդեռ պարտադիր ապահովագրության դեպքում ոչ թե տասնյակ կամ հարյուրավոր, այլ հազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդիկ են ընդգրկվում։ Բնականաբար՝ գինն իջնում է։ Հետեւաբար, եթե այսօր 1-2 ոլորտ, որտեղ 15-20 հազար մարդ է աշխատում մտնի ապահովագրական դաշտ, ապա ապահովագրավճարների չափը հնարավոր կլինի այսօր շուկայում գործող մասնավոր դրույքաչափերից ավելի ցածր սահմանել։ Եվ աշխատավարձի ֆոնդի առավելագույնը 3-5%-ի չափ լրացուցիչ ծախս անելով՝ գործատուները կարող են իրենց աշխատողներին ապահովագրել։ Եթե ապահովագրվում է 10 հոգանոց կոլեկտիվ, ապա հավանականությունը, որ այդ 10-ից 1-2-ը տարվա ընթացքում կհիվանդանան, բժշկի կդիմեն եւ ծախս կարվի՝ ավելի մեծ է, քան եթե ապահովագրվում է 10 հազարանոց կոլեկտիվ։ Որովհետեւ 10 հազարի մեջ ռիսկերը ոչ միայն նույն հարաբերությամբ չեն աճում, այլ նվազում են։ Սա ոչ միայն որպես փորձագետ իմ գնահատականն է, այլեւ տասնամյակների, դարերի փորձով ապացուցված բան է։ Իմ կարծիքով այսօր իրական նախադրյալներ կան կարեւոր այս գործն սկսելու համար։ Փուլ առ փուլ։ Իհարկե, ընթացքում շատ ու շատ հարցեր ի հայտ կգան։ Ասենք՝ ինչպե՞ս պետք է մշակվեն ապահովագրական բուժօգնության ծրագրերը, ո՞ր ծառայությունները պետք է պետպատվերի ծրագրից դուրս գան, որո՞նք պիտի մտնեն ապահովագրական ծրագրերի մեջ, արդյո՞ք Հայաստանում գործող բոլոր բուժհիմնարկները պետք է ապահովագրվածներին բուժծառայություններ մատուցեն, թե՞ հատուկ չափանիշներ պիտի մշակվեն։ Բոլոր պարագաներում պարտադիր ապահովագրությունը նաեւ կխթանի առողջապահական մեր համակարգի մակարդակի աստիճանական բարձրացմանը։ Ապահովագրական բուժօգնությունից գումարներ ստանալու համար բուժհիմնարկները կձգտեն ավելի բարձր որակի բուժծառայություն մատուցել։ Սրանք փոխկապակցված գործընթացներ են լինելու։ Կարեւորն սկսելն է։ Հույս ունեմ, որ տեսանելի ժամկետներում կմշակվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը, լայն քննարկումների արդյունքում օրենքի, ենթաօրենսդրական ակտերի նախագծեր կմշակվեն։ Որպես կանոն, այդպես են կյանքի կոչվում պետական լուծում պահանջող բոլոր լուրջ ձեռնարկումները։ Դրա համար պետք է, որ այս գնացքն առանց դադարի առաջ մղվի»,–վստահեցնում է Սարո Ծատուրյանը։
Հուսանք։ Հակառակ դեպքում, անշուշտ, պատճառներ, հիմնավորումներ կգտնվեն, թե ինչո՞ւ պարտադիր բժշկական ապահովագրությունն այս անգամ էլ չիրականացավ։ Բայց դա ողջ աշխարհում առողջապահության համակարգն ավելի մատչելի դարձնելու ամենաարդարացված ձեւերից մեկն է։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն